Քեթրին Էշթոն. ԵՄ-ն ափսոսում է, որ Եգիպտոսի նախագահը հրաժարական չտվեց![]() 11 փետրվարի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ափսոսանք է հայտնել, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, հրաժարվելով հեռանալ նախագահի պաշտոնից, ճանապարհ չբացեց առավել արագ ու խորը բարեփոխումների համար: «Եկել է փոփոխությունների պահը: Մենք ուշադիր կհետևենք Եգիպտոսի ժողովրդի արձագանքին առաջիկա ժամերին ու օրերին»,-հայտարարել է Էշթոնը՝ նշելով, որ ԵՄ-ն կպահպանի շփումը եգիպտոսի իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով համոզել նրանց, որ հարկավոր է ապահովել կանոնակարգված, խելամիտ ու տևական անցում ժողովրդավարությանը, հաղորդում է AFP-ն: Հինգշաբթի երեկոյան Մուբարաքն իր հեռուստաելույթում հայտարարեց, որ «իր լիազորությունները փոխանցում է փոխնախագահին՝ պահպանելով իր պաշտոնը մինչ սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները»: Իշխող ռեժիմի դեմ ցույցերն Եգիպտոսում շարունակվում են հունվարի 25-ից: Անկարգությունների արդյունքում զոհվել է 300 մարդ, շուրջ 5 հազարը վիրավորվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |