Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիում հուշագիր չի ստորագրի մշակութային հուշարձանների մասին![]() 11 փետրվարի 2011 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով Վրաստան կժամանի փետրվարի 11-12-ը: Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան, Դավութօղլուն հանդիպումներ կունենա Բաթումում և Թբիլիսիում, կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և իր վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Ըստ Ջալագանիայի, այցի շրջանակներում մշակութային հուշարձանների մասին հուշագրի ստորագրում չի նախատեսվում, սակայն հանդիպումների ընթացքում այդ թեման կարող է արծարծվել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Վրաստանում մեծ հուզում առաջացրեց երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը Թուրքիայում չորս վրացական եկեղեցիների վերականգնման մասին, որի փոխարեն նախատեսվում է չորս մզկիթ կառուցել Վրաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |