Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Համաձայն ԼՂՀ Պաշտպանության Բանակի օպերատիվ տվյալների հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել "СВД" և "Սև նետ" տիպի դիպուկահար հրացաններ:

Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---