Բաքուն որոշել է դուրս գալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների գործընթացի՞ց![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է «լրջորեն մտածել» «Պրահայի գործընթացի» ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին իր հետագա մասնակցության շուրջ: Այդ մասին չորեքշաբթի օրը Կիևում կայացած «Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման միջազգային-իրավական մեխանիզմները» խորհրդաժողովում հայտարարեց Ուկրաինայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Էյնուլլա Մադաթլին: Դա, նրա խոսքով, տեղի կունենա, «եթե Հայաստանը հապաղի կամ էլ բացասական պատասխան տա Մադրիդյան սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներին: Նա ավելացրեց, որ Բաքուն «զանազան տարբերակներ» է դիտարկում և ձգտելու է, որպեսզի «ցանկացած ճանապարհով» վերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է «Ուկրինֆորմը»: Արժե նշել, որ նման հայտարարությունները միանգամայն համահունչ են պաշտոնական Բաքվի ռազմատենչ ճարտասանությանն ու պատերազմ սկսելու մասին Իլհամ Ալիևի մշտական սպառնալիքներին: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը հատուկ պատճառ է փնտրում, որպեսզի ձախողի բանակցությունները, որոնց հնարավոր արդյունքները, ըստ ամենայնի, բոլորովին նրա սրտով չեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |