Ռուս փորձագետ. Ղարաբաղի հասցեին Բաքվի վերջին սպառնալիքների հետևում ՆԱՏՕ-ն է կանգնած![]() 24 փետրվարի 2011 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի հասցեին Ադրբեջանի վերջին սպառնալիքների հետևում ՆԱՏՕ-ն է կանգնած: Այդ մասին հայտնել է ԱՊՀ Ինստիտուտի բաժնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ երկակի ստանդարտներ են օգտագործվում, և Ռուսաստանը ստիպված է նավարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ավանսներ տալ թե մեկին, և թե մյուսին: «Անհասկանալի է այն դիրքորոշումը, որը զբաղեցրել է Արևմուտքը Ղարաբաղում ապացուցված հայերի ցեղասպանության հարցում,- հայտնել է փորձագետը:- Անհասկանալի է, թե ինչու են նույն հարթության վրա դրվում Հայաստանում և ԼՂՀ-ում գործող ժողովրդավարական վարչակարգն ու ավտորիտար իշխանությունը Ադրբեջանում»: Ալեքսանդրովի խոսքով, Ադրբեջանի կողմից սպառնալիքները Հայաստանի վրա ճնշում գործադրելու ձև է, իսկ հակամարտության կարգավորման երկարաձգումը, նրա կարծիքով, ձեռնտու է, նախ և առաջ, Արևմուտքին: «Եթե դու պարտվել ես` զիջումների գնա: Իսկ Ադրբեջանը` փաստացիորեն պարտված կողմը, փորձում է Հայաստանին ստիպել զիջումների գնալ: Եվ դրա հետևում կանգնած է Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն»,- ընդգծել է Ալեքսանդրովը: Փորձագետը վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ադրբեջանը հարկավոր է որպես անդրկովկասյան «միջանցք» դեպի Կասպիա, և ՆԱՏՕ-ն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու «միջոց» է գտել, այդ միջոցը Ղարաբաղն է, հաղորդում է «Արգումենտի ի Ֆակտի»-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |