ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ22 մայիսի 2003 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այսօր հիրավի կամավոր եւ իսկապես իրավահավասար բնույթ են կրում: Այսօր այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում տնտեսական գործոնները եւ փոխադարձ շահերի հաշվի առնելն առաջնային են դարձել: Առաջին հերթին նախագահը անհրաժեշտ է համարել նշել լայնածավալ համագործակցությունը էներգետիկայի եւ բանկային տեխնոլոգիաների բնագավառում: «Այսօր Հայաստանում գոյություն ունի մոտ 600 ձեռնարկություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: Ավելացել է նաեւ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար: «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հարցերի ամենալայն շրջանակի առումով», - նշել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |