Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները լավ խթան են հաղորդում գործընկերային հարաբերություններին

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները լավ խթան են հաղորդում գործընկերային հարաբերություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի պետությունների ղեկավարների միջև հանդիպումներն անցկացվում են կանոնավոր հիմքերի վրա և խթան են հանդիսանում հայ-ռուսական գործընկերային կապերի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: «Եվ հանդիպումների հաճախականությունը, և քննարկվող հարցերի խորությունը, իհարկե, ուղորդում են մեզ ակտիվ աշխատանքի»,- հայտարարել է Սերգեյ Նարիշկինը և հիշեցրել, որ 2010-ին Մեդվեդևը և Սարգսյանը հանդիպել են 9 անգամ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը կայանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական բանակցությունների նախաշեմին, որոնք տեղի են ունենալու մարտի 5-ին Սոչիում:

Փետրվարի 25-ին ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---