Ադրբեջանը կարող է գնալ արաբական երկրների ճանապարհով, կարծում է ամերիկացի քաղաքական գործիչը

Ադրբեջանը կարող է գնալ արաբական երկրների ճանապարհով, կարծում է ամերիկացի քաղաքական գործիչը

PanARMENIAN.Net - Հանրապետականների միջազգային ինստիտուտի (IRI) ղեկավար Լորն Քրեյները Ադրբեջանը դասել է այն երկրների շարքին, որոնց վնաս է հասցվելու է Մերձավոր Արևելքի իրադարձությունների պատճառով: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, Քրեյները հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է հետևություններ անեն Մերձավոր Արևելքի դեպքերից: «Շատերը զարմացած են Թունիսի դեպքերից, որտեղ տնտեսական արդիականացումն ազդել է քաղաքների վրա, բայց ուղեկցվել է քաղաքական ճնշումներով և կոռուպցիայի ուժեղացմամբ: Այդ իրավիճակը բանալի է և հուշում այն երկրների համար, որտեղ առկա են նման խնդիրներ, ինչպիսիք են օրինակ Ղազախստանը կամ Չինաստանը, կամ ավտոկրատիկ կառավարմամբ երկրները` Ադրբեջանը և Վենեսուելան»:

IRI ղեկավարն ակնարկել է, որ Վաշինգտոնն աշխատում է «այլընտրանքների» հետ և հիշեցրել, որ ժամանակին Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղզստանում Բուշի վարչակազմը հետևողականորեն աճեցրել է առաջնորդների նոր սերունդ, որոնք պատրաստ են եղել ավտորիտար իշխանությունը փոխելուն: «Այդ պատճառով կարևոր է, որպեսզի հարաբերություններ պահպանելով ավտորիտար կառավարությունների հետ, անպայման պլանավորվի այն օրը, երբ դրանք կարող են տապալել, և օգնել նրանց, ովքեր կարող են փոխարինել դրանց»,- ասել է Քրեյները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---