Սևան Նիշանյանն իր «Նիշանյանի տները» նվիրել է թուրք գրող Ազիզ Նեսինի հիմնադրամին25 փետրվարի 2011 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում բնակվող լեզվաբան և գրող Սևան Նիշանյանն իր «Նիշանյանի տները» նվիրել է թուրք գրող Ազիզ Նեսինի «Նեսին» հիմնադրամին: Ըստ Նիշանյանի, նա վաղուց է մտահոգված այդ շինությունների ճակատագրով, իսկ Իզմիրի վարչակազմի դրանք քանդելու մտադրությունը միայն արագացրեց այդ որոշման կայացումը: «Այդ տները ստեղծվել են մարդկանց գեղեցկության ու ազատության մասին հիշեցնելու համար: Դրանք պատկանում են ոչ թե ինձ, այլ գյուղին, ժողովրդին, երկրին: Ես մտածեցի, որ Նեսինի հիմնադրամը կարող է փրկել նրանց ավերումից»,-ասել է նա, գրում է Hurriyet Daily News-ը: Ըստ Ալի Նեսինի, շենքերը մեծ ավանդ են «Նեսինի» հիմնադրամին: «Ցանկացած նվիրատվություն պատասխանատվություն է ենթադրում և մենք թույլ չենք տա քանդել պատմական շինությունները»,-ասել է Նեսինը: Նիշանյանի սեփականությունն են կազմում հյուրանոցը, պատմական տները, բաղնիքը, ագարակը, հողատարածքը, Նիշանյանների աշտարակն ու տունը: Ըստ պայմանավորվածության, Նիշանյանը կշարունակի կառավարել հյուրանոցը: Թուրքական իշխանությունների որոշմամբ Իզմիրի տասնյակ շինություններ ապօրինի են համարվել և քանդման են ենթակա: Այդ ցուցակում է հայտնվել նաև Նիշանյանի 16 շինությունները, որոնք հյուրանոցային ծառայություններ են տրամադրում և հայտնի են «Նիշանյանների տուն» անվանումով: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կոբախիձեն ընդգծել են՝ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի փոխգործակցությանը Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը |