ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների մեծ մասը կազմում են նախկին ԽՍՀՄ երկրների` Ուկրաինայի, Արբեջանի, Վրաստանի, Հայաստանի եւ Մոլդովայի բնակիչները: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌոսԲիզնեսՔոնսալթինգը», հայտարարել է Մոսկվայի ՆԳ վարչության անձնագրավիզային վարչության պետ Ալեքսանդր Բարաբանշչիկովը: Նրա խոսքերով, «ՌԴ քաղաքացիության մասին» նոր օրենքի ընդունումից հետո 100 անգամ կրճատվել է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Նախեւառաջ, նշել է Ա.Բարաբանշչիկովը, դա պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կանոնների խստացմամբ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---