Ադրբեջանը ցանկանում է Վրաստանին ներգրավել հակահայկական քարոզչության մեջ25 փետրվարի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիևը հերթական սենսացիոն հայտարարությունն է կատարել. «Հայաստանի համար ճանապարհ բացել դեպի Սև ծով, նշանակում է իրականացնել Մեծ Հայաստանի գաղափարը` ծովից ծով: Այդ ճանապարհը նշանակում է ստեղծել «Մեծ Հայաստան»: Ադրբեջանցի դիվանագետի կարծիքով, Հայաստանի քաղաքականությունն ուղղված է «դեպի Սև ծով ելք ստանալուն» և այն իրականացվում է «այլ ազգերի ճնշման հաշվին»: Որոշելով այս անգամ չսահմանափակվել Ադրբեջանի հանդեպ «հայերի ոտնձգություններով»` դեսպանն օրինակ բերեց վրաստանին, որին, նրա կարծիքով, «Հայաստանի կողմից օկուպացիա» է սպառնում: Հայտնի է, որ ադրբեջանցիների մոտ պատմությունն այնքան էլ հաջող չէ, հատկապես դատելով Ալևի հայտարարությունից, որի համաձայն, Աբխազիան նոր մոնոէթնիկ գոտի է, որը ստեղծվել է հայերի կողմից: Մի կողմ դնենք իրականությունը, որից պարզ երևում է, որ տասնյակ տարիներ հենց Ադրբեջանն է ձգտում մոնոէթնիկ պետության ստեղծմանը, վտարելով տեղի բնակչությանը կամ բռնի ուժով ադրբեջանացնելով դեռևս «ինտերնացիոնալ» Ադրբեջանի տարածքում բնակվող ազգություններին: Երբ մի որևէ պետություն ելք չունի դեպի ծով, նա ցանկանում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, առևտրա-տնտեսական, տրանսպորտային կապերն այլ պետությունների հետ և ձգտում է բնական ճանապարհով հասնել դրան, սակայն Հայաստանի դեպքում, Ալիևի խոսքով, «դրանք տարածքային հավակնություններ են, իր բնակչությունն այդ տարածքում բնակեցնելու և այստեղ մոնոէթնիկ գոտի ստեղծելու ձգտում»: «Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը պետք է բացեիբաց հայտարարեն հայերին, որ այստեղ «Մեծ Հայաստանը» տեղ չունի: Եթե մեզ հաջողվի այդ մասին միասին ասել, ապա միգուցե և մի բան ստացվի»,- ասել է ադրբեջանցի դեսպանը: «Ծովից ծով Հայաստանի» շուրջ սադրանքների հետ կապված պատմությունը նոր չէ և միշտ ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ հակառակ կողմի փաստարկներն արդեն սպառված են: Հասկանալի է նաև այն, որ Բաքուն իր ողջ ուժով ցանկանում է հակահայկական քարոզչության մեջ ներգրավել Վրաստանին: Կստացվի, թե ոչ` երկրորդական հարց է: Կարևորը կռիվ հրահրել, իսկ հետո` կերևա: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |