Հինգ թուրք լրագրողներ մեղադրվում են հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ 7 մարտի 2011 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանը մեղադրանք է ներկայացրել հինգ լրագրողներին՝ հակակառավարական դավադրությանը մեղսակից լինելու վերաբերյալ: Մեղադրյալների թվում են համալսարանի պրոֆեսոր, կենտրոնական թերթերից մեկի անկախ մեկնաբան Յալչին Քյուչուկը և ևս 4 լրագրող: Նրանց մեղադրում են «ատելություն ու թշնամանք» սերմանելու մեջ, և «Էրգենեկոնի» հետ կապերի համար: Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն, գտնում են, որ ձերբակալություններն ապօրինի են, պահանջում են անհապաղ ազատ արձակել իրենց գործընկերներին և ապահովել մամուլի ազատությունը: Անկարայի լրագրողների միության նախագահ Գեկսել Յիլդիրիմն ասել է. «Այս գործի հետաքննությունը շարունակվում է 2007 թվականից: Նախորդ շաբաթ ձերբակալվել են տասը ընդդիմադիր լրագրողներ: Մենք նստացույց անցկացրեցինք: Իրավապաշտպանները գտնում են, որ իշխող կուսակցությունը փորձում է խեղդել խոսքի ազատությունը»: Վերջին մի քանի տարում «դավադրության» գործով ձերբակալվել է մտավորականության շուրջ 100 ներկայացուցիչ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |