Բաքվում ԵԱՀԿ նախագահին բողոքել են Մինսկի խմբի «անօգուտ» լինելուց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ: Ինչպես ասել է Օգթայ Ասադովը, Ադրբեջանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը: Սակայն, նրա խոսքով, շատ կարևոր է, որպեսզի «այդ կազմակերպությունն ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անցյալ տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի տվել:

Ինչպես նշել է Աուդրոնյուս Աժուբալիսը, իր այցի նպատակներից մեկը պաշտոնական Բաքվի հետ առկա հակամարտությունների քննարկումն է:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---