Բաքվում մշակել են Արցախի հարակից շրջանների «բիզնես պլան»` «մոռանալով», որ դրանք ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետPanARMENIAN.Net - Ադրբեջանը, զգալով իր ռազմատենչ հայտարարությունների անարդյունավետությունը, որոշել է ղարաբաղյան հիմնախնդրին մոտենալ «այլ կողմից»: Ուրբաթ օրը Վաշինգտոնում ադրբեջանցի փորձագետների խումբը ներակայացրել է «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո կարգավորման իրենց պատկերացումը»: Ինչպես նշել է Ջահանջիր Հաջիևը, որը ղեկավարում է Ադրբեջանի միջազգային բանկը, առաջարկվել է «բիզնես պլան», որը «կարող է օրինակ ծառակել հետհակամարտային այլ տարածքների համար»: «Մեր հաշվարկներով ԼՂ հարակից շրջանների հետհակամարտային վերականգնումն արժենալու է 28.4 մլրդ դոլար:Մեր տարածաշրջանի համար դա շատ թանկարժեք նախագիծ է, և տվյալ պահին միայն Ադրբեջանն է ի զորու այն իրագործել»,- ասել է Կովկասի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլդար Իսմայիլովը: Միաժամանակ, ադրբեջանցի փորձագետները «մոռացել» են, որ այդ տարածքներն Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունեն և հաշվի չեն առել այն փաստը, որ Արցախի Հանրապետությունն ակտիվ զարգանում է տնտեսական, ռազմական և պետական առումներով, և միակ բանը, որը խանգարում է հանրապետության զարգացմանը, Ադրբեջանի կողմից շրջափակումն է: Սպիտակ տանը Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեր Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայումը, չեղյալ է համարվել ամերիկացիների կողմից Իրանի բանակի ցամաքային ուժերը «Ջաֆար Թայար» զորավարժությունների շրջանակներում մշակել են անօդաչու սարքերի կասեցման գործողությունները Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» ղեկավար շեյխ Նասրալլան այժմ չի ցանկանում մասնակցել Իսրայելի դեմ պատերազմին Ֆրանսիայի նորընտիր նախագահը ստանձնել է պաշտոնն այսօր տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո |