Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում27 մարտի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ը Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում, իսկ նրա դերը հակամարտության մեջ շատ սահմանափակ է լինելու»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Որպես գլխավոր հրամանատար` ես ավելի բարդ լուծում չեմ տեսնում, քան մեր զինվորականներին կորուստներով լի ճանապարհով ուղարկելը: ԱՄՆ-ը չպետք է միջամտի ամեն անգամ, երբ աշխարհի ինչ-որ կետում հակամարտություն է ընթանում: Ամենասկզբից ես խոստացել եմ, որ մեր ԶՈՒ դերը սահմանափակ է լինելու: Մենք ցամաքային զորքեր չենք մտցնելու Լիբիա, հիմա եկել է ավելի լայն միջազգային ջանքերի ժամանակը»,- ասել է Օբաման` ազգին ուղղված ամեն շաբաթյա ավանդական ինտերնետային և ռադիոուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Լիբիայում մեր խնդիրները պարզ են ու հասկանալի: Կոալիցիայի այլ անդամների հետ մենք մասնակցելու ենք ՄԱԿ ԱԽ բանաձևին: Մենք պաշտպանում են լիբիական ժողովրդին Քադաֆիի զորքերից և թռիչքների վրա արգելք ենք սահմանել` բռնության հետագա գործողությունները կանխելու համար: Մեր առաքելությունը հաջողությամբ է պսակվել. մենք շարքից հանել ենք լիբիական հակաօդային պաշտպանությունը, Քադաֆիի զորքերն այլևս չեն կարող տեղաշարժվել երկրում և ետ են մղվել Բենգազիից»,- ասել է ԱՄՆ նախագահը: -ԼՀ- Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |