ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում![]() ![]() PanARMENIAN.Net - «Տարածաշրջանում ապրող ժողովրդներն առավելին են արժանի, արժանի են կայուն ու բարգավաճ ապագայի և հանուն այդ ապագայի նրանք պետք է օգտվեն բոլոր հնարավորություններից»,-հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամում՝ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված խորհրդաժողովում: Նշելով, որ ինքն օրերս է վերադարձել տարածաշրջանից՝ Բրադկեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրին ակնկալվող ուշադրություն չի դարձվում: Ամերիկացի միջնորդն ընդգծել է, որ հակամարտությունը «սառեցված չէ», այլ շարունակական՝ «վիճակն անկայուն է: Հակամարտությունը մշտապես չի լուսաբանվում մամուլում: Հավանաբար, ստատուս-կվոն Լեռնային Ղարաբաղում ինչ-որ մեկին շահավետ է, սակայն այդ վիճակը կայունություն չի երաշխավորում»,-ասել է նա: Դիվանագետը մեկ անգամ ևս կրկնել է, որ ԱՄՆ-ն ակտիվ մասնակցութուն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտությանը և նշել է, որ նախագահներ Օբաման, Մեդվեդևն ու Սարկոզին հանդես են եկել բազմաթիվ հայտարարություններով՝ նպաստելու համար հակամարտության կարգավորմանը: Հաղորդելով, որ տարվա ընթացքում նա 16 անգամ այցելել է տարածաշրջան, Բրադկեն հավելել է, որ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում խաղաղության հասնելու համար՝ հավելելով, որ բոլոր կողմերը համաձայն են, որ նոր պատերազմն Հարավային Կովկասում անթույլատրելի է: Խորհրդարժողովում ելույթ ունեցած ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Կավանոն հայտարարել է, որ լարվածությունը տարածաշրջանում դանդաղեցնում է խաղաղ գործընթացը: Անդրադառնալով բանակցությունների պատմությանը՝ Կավանոն պատմել է նախկին սխալների մասին: Նա նշել է, որ խաղաղ գործընթացն ավելի է բարդացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |