Հրապարակվել է «Օբամայի գիշերային մղձավանջը», որտեղ Հայաստանը Ռուսաստանի «ձեռքի տակ է»![]() 30 մարտի 2011 - 19:36 AMT PanARMENIAN.Net - «Heartland: Eurasian review of geopolitics» հրատարակությունը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամների և թշնամիների» քարտեզը` այն կոչելով «Օբամայի գիշերային մղձավանջ»: Դրանում արտացոլված են Ռուսաստանի նվաճողական նկրտումները, հաղորդում է «Վոյեննոյե օբռազովանիե»-ն: «Heartland: Eurasian review of geopolitics»-ի կարծիքով, Ռուսաստանի նախագահ դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան Նախագիծ» անունը կրող գաղտնի ծրագիր ունեն և հետևողականորեն կյանքի են կոչում այն: Այդ նախագծի նպատակը «Ռուսական Միության» ստեղծումն է, ՌԴ կազմի մեջ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների մի մասի ինտեգրումը: Այդ ծրագրի համաձայն, «Ռուսական Միության» կազմի մեջ պետք է մտնեն Ուկրաինայի մի մասը` Արևելյան Ուկրաինան և Ղրիմի թերակղզին (այն երեք մասի է բաժանվելու), Ղրղզստանը, Ուզբեկստանը: Բացի դրանից, Մոսկվայի ձեռքի տակ են լինելու Բելոռուսիան, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը: «Ռուսական Միության» թշնամիների թվում են անգլո-սաքսոնական նախագծի երկրները` Վաշինգտոնի և Լոնդոնի դաշնակիցները` Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Սրանք «ուղղակի թշնամիներն» են, «երկրորդ կարգի թշնամիներն» են Շվեդիան, Ռումինիան և Վրաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |