Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանը պետք է պաշտոնապես բարձրացնի սառեցված Հայկական հարցը![]() 2 ապրիլի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մինչ ՄԱԿ–ի անդամ 30–ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագոծրը՝ Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը: Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները: Այս մասին ասվում է «Ազատ Հայք» ՀԿ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս իրողություններից ելնելով, ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետություններին, հոգեւոր ու քաղաքական կառույցներին երախտագիտություն հայտնելով, Հայաստանի քաղաքական վերնախավին հիշեցնում ենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015 թ., մնացել է 1485 օր»: Ոստի հիմք ընդունելով, որ ի հակակշիռ Թուրքիայի ժխտողական կեցվածքի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունները եզրագծել են իրավական եւ քաղաքական փաստաթղթերի ամբողջական մի փաթեթ, որը ՀՀ իշխանությունները պարտավոր են ընդհանրացնել եւ բարձրացնել միջազգային ատյաններում, «Ազատ Հայքը» կոչ է անում. Հայոց Մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ օրերի հետհաշվարկ սկսել, ԱԺ օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված հայեցակարգի ընդունումը : Առաջարկվում է նաև միջպետական խորհրդակցություններ սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների իշխանությունների հետ, մինչեւ սույն թվականի օգոստոսի 10– ը միջազգային ատյաններում պաշտոնապես բարձրացնել սառեցված Հայկական հարցը:
![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |