ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԻՏՈՒՄ Է ԱՊՀ ՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՈԼՈՐՏ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դիտում է ԱՊՀ տարածքը որպես սեփական ռազմավարական շահերի ոլորտ: Նման հայտարարություն է արել այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով ամենամյա ուղերձով Դաշնային ժողովին: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Ռուսաստանը շահագրգռված է, որ Համագործակցության երկրներում տիրեն կայունություն եւ տնտեսական առաջընթաց: Վ. Պուտինը նշել է, որ հետագայում կխորանա համագործակցությունը Եվրասիական տնտեսական գործակցությունում եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---