Ռուսաստանի ժողովրդների կոնգրեսը կոչ է արել իշխանություններին ակտիվացնել պայքարն այլատյացության դեմ 8 ապրիլի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ժողովրդների կոնգրեսը, որը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ոչ ֆորմալ հավաք է, հայտարարել է, որ ռասիզմն ու այլատյացությունն երկրում գնալով աճում են և կոչ է արել երկրի նախագահին, խորհրդարանին ու կառավարությանն ակտիվացնել պայքարն այլատյացության դեմ: «Այդ մասին է վկայում աճող էթնոֆոբիան առաջին հերթին Կովկասի ժողովրդների և գնչուների դեմ»,-ասվում է Կոնգրեսի բանաձևում: Կոնգրեսն առաջարկում է կազմակերպել հանրային բանավեճեր, դաստիարակել երեխաներին ու երիտասարդներին ռասիզմի հանդեպ անհանդուրժողականության ոգով, կոչ է անում հատուկ դասընթացներ կազմակերպել ազգային հարցերը լուսաբանող լրագրողների համար: Ըստ «Լեվադա-կենտրոնի» սոցիոլոգների, Ռուսաստանի բնակչության 58 տոկոսն այս կամ այն չափով սատարում է «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին (1998թ. 43 տոկոսի դիմաց), 68 տոկոսը գտնում է, որ իշխանությունները պետք է սահմանափակեն ներգաղթողների հոսքը (2002թ. 45 տոկոսի դիմաց) և 56 տոկոսը հնարավոր է համարում զանգվածային բախումներն ազգամիջյան հողի վրա, հայտնում է ВВС-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |