Իրանում գազատարներ են պայթել, զոհերի մասին առայժմ չի հաղորդվում 8 ապրիլի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Իրանում երեք գազատար է պայթել երկրի մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ: Վթարի վայրում աշխատում են National Iranian Gas Company’s (NIGC) գազի ընկերության ներկայացուցիչները: Այդտեղ են նաև փրկարարներն ու պետհանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք փորձում են պարզել պայթյունների պատճառները: Հնարավոր զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում: Գազատարները վառելիք էին մատակարարում Իրանի հարավից հյուսիս-արևմուտք: Նման միջադեպ Իրանում տեղ էր գտել փետրվարի 11-ին: Այդ ժամանակ գրեթե միաժամանակ տեղի ունեցած մի քանի պայթյունները վնասեցին կենտրոնական Իրանում` Քում քաղաքի մոտ գտնվող երեք գազատարները: Այդ խողովակաշարերով գազի մատակարարումը դադարեցվեց: Սալաֆչեղան գազակիր շրջանից 25կմ հյուսիս գազատար ճյուղերում տեղի ունեցած պայթյունները լսելի էին մի քանի կիլոմետր շառավիղով տարածքում: Հայտնի է, որ պայթյունները կապված չէին խողովակաշարերի կառուցվածքի տեխնիկական թերությունների կամ այլ անսարքությունների հետ: Միևնույն ժամանակ տեղի վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել հնարավոր դիվերսիայի փաստը, գրում է gazeta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |