Արևելյան Սիրիայում քրդական բողոքներ են սկսել 8 ապրիլի 2011 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Սիրիայի քրդական շրջաններում ուրբաթ օրը Բաաս իշխող կուսակցության դեմ բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական քաղաքացիություն է տվել 300 քրդերի: Քաղաքացիության տրամադրումը դիտարկվում է որպես Բաաս կուսակցության գրեթե 50-ամյա կառավարման համար քրդերի առջև ներողություն խնդրելու և նրանց ցույցերից շեղելու` կառավարության փորձ: «Իշխանությունների այդ քայլը միայն հրահրեց քրդերին դուրս գալ փողոց: Մենք բոլորս` քրդերն ու արաբներս, Սիրիայի ժողովուրդն ենք»,- հայտնել է Սիրիայում քրդական դեմոկրատական կուսակցության անդամ Հասան Քամելը, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները փողոց են դուրս եկել հազարավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, վերջիններից շատերը քրդեր են: «Քրդերը սիրիական ժողովրդի մի մասն են: Նրանք չեն լքի իրենց արաբ եղբայրներին ռեժիմի դեմ պայքարում»,- ասել է Նորվեգիա աքսորված քրդական ակտիվիստ Մասուդ Աքքոն` նախագահ Ալ-Ասադին կոչ անելով չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |