Կահիրեում նոր ցույցերը հանգեցրել են մարդկայի զոհերի

Կահիրեում նոր ցույցերը հանգեցրել են մարդկայի զոհերի

PanARMENIAN.Net - Կահիրեի Տահրիր հրապարակում ապրիլի 9-ին եգիպտացի զինվորականների և ցուցարարների միջև բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են դատի տալ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ինչպես նաև վերջ տալ ժամանակավորապես հաստատված զինվորական ռեժիմին: Վիրավորվել է 71 մարդ: Բժիշկները տեղեկատվական գործակալություններին հայտնել են երկու մահացածի մասին:

Ոստիկանությունը հերքում է հրազենային զենքի կիրառումը, չնայած նրան, որ բոլոր վիրավորների մոտ արձանագրվել են հրազենային վնասվածքներ: Ներկա պահին ցույցը Թահրիր հրապարակում շարունակվում է:

Մուբարաքը և նրա ընտանիքի անդամները տնային կալանքի տակ են Շարլ էլ Շեյխում գտնվող նստավայրում:

Ապրիլի 9-ին գիշերը ժամը 3-ին շուրջ 300 զինվորներ ցրել են ցուցարարներին հրապարակի կենտրոնում: Ցուցարարները պնդում են, որ նրանց նկատմամբ կիրառվել են մահակներ և հրազենային զենք: Սակայն բանակի ներկայացուցիչը Ռեյտեր գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ զինվորականները կիրառել են դատարկ փամփուշտներ, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---