Ահմադինեժադը պաշտոնազրկել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին

Ահմադինեժադը պաշտոնազրկել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը պաշտոնազրկել է իր աշխատակազմի ղեկավար Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին, որին շատերը համարում էին ապագա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու:

Մաշային պահպանել է իր զբաղեցրած մյուս պետական պաշտոնները, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը տրվել է նախագահի շրջապատի մեկ այլ ներկայացուցչի՝ Համիդ Բակաիին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մաշային երկար ժամանակ վայելել է Ահմադինեժադի վստահությունը, թեև նախագահի շրջապատում շատերին վրդովվեցրել էր նրա հայտարարությունը, որ «Իրանը պետք է ընկեր լինի բոլոր ազգերին, այդ թվում՝ Իսրայելին»:

Ահմադինեժադի և Մաշայիի երեխաներն ամուսնացած են:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---