Իրանում հույս ունեն գործարկել Բուշերի ԱԷԿ-ը մայիսի 10-ին

Իրանում հույս ունեն գործարկել Բուշերի ԱԷԿ-ը մայիսի 10-ին

PanARMENIAN.Net - Իրանում սկսվել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորում վառելիքի հետադարձ բեռնումը: Այդ մասին հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Նրա խոսքերով, իշխանությունները հուսով են, որ ԱԷԿ-ը կգործարկվի մայիսի 10-ին:

Բուշերի ԱԷԿ-ի գործարկումը, որը կառուցվել է ռուս մասնագետների օգնությամբ, ուղեկցվել է բազմամյա ձգձգումներով:

Իրանի պետական ԶԼՄ-ները մեջբերում են Սալեհիի խոսքերը, որը հաստատել է, որ Թեհրանի տակ գտնվող գործարանը բաղադրամասեր է պատրաստում ցենտրիֆուգների համար, որոնք կիրառվում են ուրանը հարստացնելիս: Սակայն նա հերքել է ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ այդ գործարանը գաղտնի օբյեկտ է:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---