Ոչ ոք Ռուսաստանին թույլ չի տա Ղարաբաղում փորձարկել լիբիական սցենարը, հայտնել է ռուս փորձագետը

Ոչ ոք Ռուսաստանին թույլ չի տա Ղարաբաղում փորձարկել լիբիական սցենարը, հայտնել է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորություն եղել է, բայց այն բաց թողնվեց այն պահին, երբ հակամարտությունը դեռ նոր էր բորբոքվում: Հենց այդ փուլում Ռուսաստանը պետք է գործեր և կարող էր գործել ամենավճռական ու կոշտ ձևով, որպեսզի կանխեր միջհամայնքային բախումների վերաճումը դիմակայության ավելի բարձր աստիճանի»,- հայտնել է ռուս քաղաքագետ, Հետխորհրդային տարածքը ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Նրա կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում Լիբիայում, Քադդաֆիի գլխավորությամբ երկրի քաղաքական վերնախավի մի մասի միանգամայն մտածված և նպատակաուղղված ոչնչացում է ժողովրդի մյուս մասի կողմից: «Եվ դրանից անմասն մնալը նշանակում է անմասն մնալ այն որոշումներից, որոնք ընդունում է քաղաքակիրթ հանրությունը:

Եթե անգամ Ռուսաստանը փորձում էր լուծել ղարաբաղյան հիմնախնդիրն այնպես, ինչպես այժմ լուծվում է Լիբիայի խնդիրը և այդ երկրի վերաբերյալ բանաձևը, ապա նա կնմանվեր առասպելական դյուցազուններին, որոնք չեն կարողանա իրենց սուրը հողից դուրս հանել միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը մասնակցել ցանկացողների, հատկապես ոչ տարածաշրջանային խաղացողների թիվն այնպիսին է, որ ոչ ոք Ռուսաստանին ըստ էության անարգել թույլ չի դա անել դա»,- ընդգծել է Վլասովը:

Նա նկատել է, որ եթե Ռուսաստանը հանդես գար որպես Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի կատարման կոշտ միջոցների նախաձեռնող, ապա նրան չէին օժանդակի այն երկրները, որոնք այժմ արևմտյան երկրների հատուկ օպերացիայի շրջանակներում ակտիվորեն հանդես են գալիս Քադդաֆիի դեմ, հաղորդում է Salam News-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---