ԵԽԽՎ Բյուրոն ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերագործարկելիս անտեսել է ՀՀ դիրքորոշումը![]() 11 ապրիլի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, մեղադրել է Բյուրոյի նախագահին` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ հայկական պատվիրակության ձայնը անտեսելու համար: «Բյուրոն այդ հարցում անտեսեց հայկական պատվիրակության նամակը և ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը: ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հունվարի 25-ի նամակում, որը և կորչել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ շարունակական հանդիպումներին` հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»: Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը ԵԽԽՎ այս նստաշրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |