ԵՀՄՖ-ն պահանջում է Բարաք Օբամայից կատարել իր խոստումը ամերիկահայությանը

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ապրիլի 24-ի նախօրեին դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հորդորելով վերջինիս կատարել իր պարտավորությունը և Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված իր ելույթում ճանաչի այդ ոճիրը` որպես ցեղասպանություն: ԵՀՄՖ-ն այդ ամենամյա խնդրանք-պահանջը արդեն վատ ավանդույթ է համարում:

«Այդ պարտավորությունը Դուք վերցրել եք ի դեմս ամերիկահայությանը` ողջ համաշխարհային հայության առջև խոստանալով ցեղասպանության օրն ունենալիք Ձեր ելույթում հաստատելու 1915թ.-ին մարդկության դեմ կատարված ոճրագործությունը` այն անվանելով Ցեղասպանություն, ոճրագործություն, որի հետևանքով ոչնչացվել է հայ ժողովրդի մեծագույն մասը և կորստի է ենթարկվել այդ ժողովրդին պատկանող տարածքների 90 տոկոսը: Մեծարգո նախագահ, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը և հավատն, որ ԱՄՆ-ի նախագահն ունենալու է քաջություն հանդես գալու արդարությունը պաշտպանելու դիրքերից և հանուն մարդկության ապագայի կատարելու է մեծ երկրի նախագահին վայել քայլ: Մենք հավատում ենք, որ Դուք կատարելու եք Ձեր խոստումը և դրանով վերականգնելու եք Ձեր այն հեղինակությունն, որն ունեիք նախագահական ընտրություններից առաջ և ընտրություններից հետո ընկած ամիսների ընթացքում: Մենք հավատում ենք, որ արդարությունը չի գնվում և չի վաճառվում, հատկապես ժողովրդավարական դիրքերից ելնող և ազատության, ազնվության ու ժողովրդավարության համար պայքարող մի այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մենք հավատով ենք սպասում ապրիլի 24-ին Ձեր ելույթին»,- »,- նշվում է ԱՄՆ ղեկավարին ուղղված պահանջում:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---