Թուրք պրոֆեսորը պատրաստ է ճանաչել թուրքերի մեղքը Հայոց ցեղասպանության համար19 ապրիլի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Անկարայում կայացավ «Ատելությունից բխած հանցագործություններ» թեմայով միջազգային խորհրդաժողով, որի ժամանակ ելույթ ունեցավ իրավունքի պրոֆեսոր Միտհատ Սանջարը: «Թուրքիայում 1915 թվականին տեղ գտած իրադարձություններն ատելության դրսևորման ամենածանր օրինակներից է և անհրաժեշտ է ապրիլի 24-ը Թուրքիայում սգո օր հայտարարել: Չանդրադառնալով այս հարցին` մենք օրինականացնում ենք կոտորածին հանգեցրած գաղափարախոսությունը»,- ասաց նա: Պրոֆեսոր Սանջարն ընդգծեց նաև, որ պատրաստ է հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ թուրքերն իրենց մեղավոր են զգում գործածի համար, գրում է Haberler-ը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էր հայ-թուրքական «Ակոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը: «Հրանտ Դինքի դեպքում մենք տեսանք, թե ինչպես է ռասիզմի մտածելակերպը դատավճռի տեսք ստանում»,- ընդգծեց նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |