ՔԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

PanARMENIAN.Net - 23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Ներկայացուցիչների Պալատը կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բանաձեւը:

Պալատի անդամ, դեմոկրատ Դարո Ֆրոմերի առաջարկած Բանաձեւի տեքստում նշվում է, որ «Քալիֆորնիա նահանգը պաշտոնապես ճանաչում է 1915-1923 թթ Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը համարում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

Բանաձեւի տեքստում հիշատակվում են նաեւ 1988 թ. Սումգայիթի ջարդերը եւ Ադրբեջանից արտաքսված 350.000 հայերը: --0--
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---