Բուենոս Այրեսի «Ոսկեզօծ դահլիճում» կայացավ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին26 ապրիլի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի «Ոսկեզօծ դահլիճում» Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, «Արմատական քաղացիական միության» նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը: Հանդիսավոր երեկոյին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, արգենտինահայ համայնքային կառույցների երեք հարյուրից ավելի անդամներ, բազմաթիվ լրագրողներ: Ելույթ ունեցողները նշեցին, որ «հակառակ օսմանյան իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին` հայերն այսօր թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը»: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը: Նախօրեին` ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Ապրիլի 24-ի երեկոյան պետական “Encuentro” /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի “Հայոց ցեղասպանություն” փաստավավերագրական կինոնկարը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |