Հալեպի Սբ. Հռիփսիմե մատուռում Սուրբ Պատարագ մատուցվեց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ26 ապրիլի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ Հալեպի հայկական գերեզմանոցի Սբ. Հռիփսիմե մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղկեպսակների զետեղում: Միջոցառումներին ներկա էին հալեպահայ կրոնական համայնքապետեր, Սիրիայում կրոնական տարբեր ուղղությունների առաջնորդներ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հալեպահայ բարեգործական, մշակութային, կրթական, հայրենակցական միությունների ղեկավարներ: Երեկոյան «Եսայան» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին ելույթ ունեցան գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և օրվա բանախոս` «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեջեջյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հայոց Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |