Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին26 ապրիլի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացան Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններ: Ստրասբուրգում` Հանրապետության հրապարակում տեղակայված «Մեր Զոհեր» («A Nos Morts») հուշակոթողի հարևանությամբ, կայացավ Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին ներկա էին Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Ստրասբուրգում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, փոխքաղաքապետ-գլխավոր խորհրդական Անրի Դրեյֆուսը, «Արևելքում քրիստոնեական գործունեության ասոցիացիայի» նախագահ Ալբեր Ուբեղը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդներ, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաների առջև ելույթներով հանդես եկան դեսպան Մնացականյանը, հայ համայնքի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Ոգեկոչման արարողությանը հաջորդեց սուրբ Մադլեն եկեղեցում մատուցված համատեղ էկումենիկ պատարագ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |