Վիեննայում Ցեղասպանության ժամանակ ստիպված իսլամ ընդունած հայերի մասին ֆիլմ է ցուցադրվել![]() 26 ապրիլի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ավստրիական ORF հեռուստաալիքով ցուցադրվեց «Կոծկված հայեր» ֆիլմն այն հայերի մասին, որոնք ստիպված էին դավանափոխ լինել: Ֆիլմը սկսվում է նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցին, սիրիական Ուղղափառ եկեղեցին և Մխիթարյան միաբանության կաթոլիկ հայերը բոլոր ավստրիական եկեղեցիներում Զատիկի օրը կոչ են անում հիշատակել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերին: Այնուհետև ֆիլմը պատմում է արևմտյան Թուրքիայում բնակվող հայերի մասին, որոնք Ցեղասպանությունից հետո դավանափոխ են եղել: Նրանց ստիպում էին օրը 5 անգամ նամազ կատարել, սակայն գիշերը նրանք աղոթում էին Քրիստոսին: Նրանց է վերաբերում նաև Վիեննայի ուսանող, 23-ամյա Սելիմ Դևլեթին, որի ընտանիքը Դերսիմից է: Նրանց ազգանունը մինչև 1915 թվականը Միրաքյան էր: Սելիմը Վիեննայում սկսել է հայկական եկեղեցի այցելել, անցյալ տարի կնքվել և հայերեն է սովորել: Կոծկված հայերի մասին գրել է թուրք գրող Քեմալ Յալչինը, որը բնակվում է Գերմանիայում: Սելիմը հաճախել է նրա դասախոսություններին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |