Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Սանկտ-Պետերբուրգում26 ապրիլի 2011 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը: Առավոտյան քաղաքի Սուրբ Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և մեծ մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս յուրահատուկ հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով: Եկեղեցու առջև հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ` իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին: Սուրբ Կատարինա եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու կողմից: Այնուհետև եկեղեցում մատուցվեց Սուրբ Զատիկին նվիրված պատարագ, որից հետո տեղի ունեցավ հանդիսավոր հանրահավաք: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգևոր հովիվ Նշան Պետրոսյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը և այլք: Հանրահավաքից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին արխիվային լուսանկարներ: Մշակութային կետրոնում բացված այս ցուցհանդեսի նյութերը այնուհետև ցուցադրվելու են կենտրոնում բացվելիք ցեղասպանության թանգարանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |