Ֆրանսիայի թուրքերը փորձում են խանգարել Սենատում Մեծ Եղեռնի ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկմանը 2 մայիսի 2011 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թուրքերը մտահոգված են մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատում նախատեսված Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի քննարկման կապակցությամբ: Ֆրանսիայի Թուրքական ընկերակցությունների համակարգող կոմիտեն, Օվեռնիի մահմեդականների տարածաշրջանային խորհուրդն ու Լիոնի թուրքական մշակութային կենտրոնը նամակ են հղել Ֆրանսիայի Սենատ, որում սենատորներին կոչ են անում նկատի ունենալ հնարավոր «բացասական հետևանքները ֆրանս-թուրքական հարաբերությունների համար»: «Խոսքը գնում է պատերազմից տուժած տարածաշրջանում երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին: Մենք կոչ ենք անում խոչընդոտել Ֆրանսիայում թուրքերի և հայերի միջև դիմակայության ստեղծմանն ուղղված գործողություններին»,- նշվում է նամակում: Նամակի հեղինակները նշում են, որ քննարկելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, ֆրանսիական սենատորները «գերազանցում են իրենց լիազորությունները»: «Մայիսի 4-ի քննարկումները «կհարվածեն աշխարհին»: Մի' մոռացեք, որ Կովկասը սահմանակցում է Եվրոպայի հետ»,- ասվում է Ֆրանսիայի թուրքերի ուղերձում, հաղորդում է turquie-news.fr-ը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |