Euronest-ի առաջին նիստը կայացավ առանց Բելոռուսի

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացավ ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության Euronest Խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստը: Հանդիպմանը, որում դիտարկվում էին կազմակերպչական հարցեր, մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, վրաստանի, Մոլդավիայի և Ուկրաինայի պատվիրակությունները: Բելառուսիայում դեկտեմբերյան նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ակտիվիստների հետապնդումների կապակցությամբ ԵՄ ներմուծած պատժամիջոցների շրջանակներում ժամանակավորապես որոշվեց դադարեցնել Euronest-ին այդ հանրապետության մասնակցությունը:

Նիստում որոշվեց նաև վեհաժողովի համանախագահներ նշանակել ուկրաինյան պատվիրակության ղեկավար Բորիս Տարասյուկին և ԵԽ-ում Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Վիգենինին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---