Շառլ Ազնավուր. Ցեղասպանությունը չդատապարտող պետությունն ինքն է հանցագործություն կատարում![]() 4 մայիսի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Հինգ տարի պահանջվեց ֆրանսիացի սենատորներին Ազգային ժողովի կողմից 2006թ. հոկտեմբերի 12-ին ընդունված Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումը սկսելու համար: Ինչպես գրում է ֆրանսիական Liberation թերթում աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, այս հինգ տարիները ուղեկցվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պղծմամբ, վանդալիզմով ու սադրանքներով: «Այդ գործողությունները այն ատելության մաս են կազմում, որը հետապնդում է հայերին 1915 թվականից ի վեր: Այդ ատելության պատճառը ազգային խտրականությունն է և անպատժելիությունը, ինչն էլ հիմք հանդիսացավ ոչնչացման համար: Միթե՞ հնարավոր է, որ Ֆրանսիան, որտեղ ապաստան գտան մեր ծնողները, կարող է թույլ տալ, որ մենք հետապնդման ենթարկվենք գրեթե մեկ դար անց, դառնալով այն նույն անգործության զոհերը, որն օգնում էր թուրքական կառավարությանը ոչնչացնել հայերին: Կարծիք կա, որ այդ օրենքի ընդունմամբ կսահմանափակվի խոսքի ազատությունը: Բայց ի՞նչ է ազատությունը: Հոլոքոսթի ժխտումը ևս կնշանակի դեմ գնալ ճշմարտությանը: Դա բռնության ու մարդու կյանքին ու արաժանապատվության դեմ ոտնձգությունը կրկնելու կոչ է: Ցեղասպանությունը չդատապարտող պետությունն ինքն է հանցագործություն կատարում: Գրեթե ինչպես բոլոր ֆրանսահայերը, իմ ծնողները ևս 1915թ. վերապրածներ են: Ես հիշում եմ այդ սերնդի ներկայացուցիչներին, որոնցից ոմանք փառքով պսակեցին Ֆրանսիայի անունը, մասնակցելով Դիմադրությանը: Ես կոսմոպոլիտների ընտանիքից եմ և միշտ դեմ եմ եղել ռասիզմի բոլոր դրսևորումներին: Ես դիմել եմ թուրք ժողովրդին, ես չեմ շփոթում ժողովրդին պետության հետ: Սակայն, այն մարդասիրական արժեքները, հանուն որոնց ես մշտապես պայքարել եմ, ինձ էլ են վերաբերվում և ես հարգանք եմ պահանջում իմ արժեքների հանդեպ: Սա այն դեպքը չէ: Հարգելի սենատորներ, ես խնդրում եմ Ձեզ շտկել անարդարությունն ու ընդունել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը: Ոչ ոք չէր կարող կասեցնել այսպես կոչված Թուրքահայաստանի քաղաքակրթության ոչնչացումը: Դա Առաջին աշխարհամարտի տարիներին էր: Սակայն, այսօր այդ օրենքը պետք է պատնեշ հանդիսանա ապագայում նման հանցագործությունների կրկնության համար»,-ասվում է Ազնավուրի հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |