Թուրքիայում մահափորձ է կատարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ, կան զոհեր![]() 4 մայիսի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք նռնակ են նետել և կրակ բացել Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնու քաղաքի ոստիկանների ավտոբուսի վրա, իրավապահ մարմինների մեկ աշխատակից զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ ավելի վաղ` չորեքշաբթի օրը, իր Արդարության և զարգացման կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունեցել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարգությունների սկսվելու ժամանակ կառավարության ղեկավարն արդեն ուղղաթիռով լքել էր քաղաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կրակի տակ ընկած ոստիկաններն ուղեկցում էին կառավարող կուսակցության ավտոբուսը: Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան: «Մետրոպոլ» հետազոտական ընկերության հարցման համաձայն, ընտրողների մեկ քառորդն առայժմ չի որոշել, թե ում տա իր ձայնը: Ընտրությունների ֆավորիտ է համարվում Արդարության և զարգացման կուսակցությունը, որն իշխանության գլխին է սկսած 2002 թվականից: Վերջին ընտրությունների ժամանակ նա հավաքեց ընտրաձայների 47%-ը` ձևավորելով միակուսակցական կառավարություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |