Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը![]() 7 մայիսի 2011 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի պետականաշինության կարեւորագույն հիմքերից եւ զարգացման գրավականներից մեկը: Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |