Եվրամիությունը պետք է վերջիվերջո հասկանա Թուրքիայի պոտենցիալը, կարծում է թուրք պետնախարարը![]() 7 մայիսի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը վերջիվերջո պետք է հասկանա Թուրքիայի պոտենցիալը: Այդ մասին հայտարարել է պետնախարար, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու գլխավոր բանակից Էղեմեն Բաղիշը Նևշեհիրում Եվրոպայի օրը տոնելու առթիվ ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանա: «ԵՄ կողմից առաջարկված և Թուրքիայի կողմից անցկացվող բարեփոխումները նպաստել են երկրի զգալի առաջընթացին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, տրանսպորտը, արդարադատությունը և անվտանգությունը: Մենք կանգ չենք առնելու, մենք շարունակելու ենք մեր ուղին: Թուրքիան բարեփոխումներ է իրականացնում ոչ թե Եվրամիության, այլ իր համար»,- ասել է պետնախարարը: Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի ընտրություններին, ապա, Բաղիշի խոսքերով, Թուրքիան նոր սահմանադրություն է պատաստում, որում հաշվի են առնվելու երկրի բնակիչների բոլոր խնդիրները, և այդպիսով ԵՄ ճանապարհին արգելքները հաղթահարվելու են, հաղորդում է Anatolian News Agency-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |