Քրդերը մտադիր են հունիսի 15-ին պատերազմ սկսել Թուրքիայի կառավարության դեմ

Քրդերը մտադիր են հունիսի 15-ին պատերազմ սկսել Թուրքիայի կառավարության դեմ

PanARMENIAN.Net - Քրդերի ղեկավար Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ բանտարկության է դատապարտված թուրքական Իմրալի կղզում, հերթական անգամ թուրքական իշխանություններին ուղերձ է հղել նախազգուշացումով, որ հունիսի 15-ը նա վերնջաժամկետ է համարում, որից հետո սկսվելու է մեծ պատերազմ, եթե Անկարան չնախաձեռնի ողջախոհ բանակցային գործընթաց քրդական խնդրի կարգավորման համար: Օջալանը դժգոհություն է հայտնել քրդերին հետապդնելու և ճնշելու թուրքական քաղաքականության առնչությամբ, հաղորդում է CNN-Turk-ը:

«Հունիսի 15-ին կամ սկսվելու է ողջախոհ բանակցային գործընթաց կամ կործանիչ պատերազմ: Թե մեկը, թե մյուսը սուրբ է»,- ասել է Օջալանը:

Օջալանն ավելի քան 30 տարի ղեկավարում է քուրդ ժողովրդի պայքարն ազատության և իրավունքի համար: Նա ձերբակալվել է 1999-ի դեկտեմբերի 15-ին և դատապարտվել մահվան «հայրենիքի դավաճանության» համար, սակայն հետագայում պատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ: Օջալան ազգանվան բառացի թարգմանությունը նշանակում է «վրիժառու», իսկ քրդական շրջաններում նա հայտնի է որպես Ապո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---