Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը սպառնում է. Բաքվի ռազմատենչ հայտարարություններն իրականություն են

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը սպառնում է. Բաքվի ռազմատենչ հայտարարություններն իրականություն են

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները հանուն ձևականության չեն արվում»,- հայտարարել է առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: Նրա խոսքերով, ադրբեջանական բանակը պատրաստ է ամենակարճ ժամկետում կատարել իր պարտքը:

Զիյաֆեթ Ասկերովը հաղորդել է, որ այդ հայտարարությունները հանուն հռետորության չեն արվում: «Դա իրողություն է: Այսօր Ադրբեջանի տնտեսական և ռազմական բյուջեները թույլ են տալիս ամենակարճ ժամանակում իրագործել մեր հայտարարությունները: Սակայն, մենք դեռ որոշակի հույս ունենք, որ բանակցությունների գործընթացը տալու է իր արդյունքները»,- ասել է Ասկերովը, հաղրոդում է SalamNews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---