Շուշիում Արցախի Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել![]() 8 մայիսի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 8-ին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել են Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմը, Արցախյան ազատամարտի վետերաններ, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |