Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդներում նշել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձը

Հայաստանի դեսպանությունը Նիդերլանդներում նշել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 66-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ, պատերազմի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

«Կուդրայստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկե զամբյուղներ տեղադրելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին «Ռուստհոֆ» գերեզմանոց, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Անունները հայտնի զինվորների շարքում են նաև վեց հայ զինվոր, որոնցից մեկի հարազատներին հնարավոր է եղել գտնել անցյալ տարվա ընթացքում:

Հուշահամալիրում բարձրացված էին ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դրոշները: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանի, և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---