Քաղաքապետ. Ստեփանակերտի օդանավակայանը կհամապատասխանի բոլոր միջազգային չափանիշներին 24 մայիսի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում կառուցվող օդանավակայանը համապատասխանելու է բոլոր միջազգային չափանիշներին և անվտանգության նորմերին: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: «Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանը նորություն չէ, որովհետև այն գործել է դեռևս 80-ական թվականներին: Այն վերազինվում է, և շինարարական աշխատանքների ավարտից հետո գործելու է այնպես, ինչպես գործել է նախկինում: Այսինքն` ներքին չվերթներ է իրականացնելու, օրինակ` Ստեփանակերտ-Երևան: Եվ դա չի հակասում ոչ մի նորմի, որովհետև, նախ, օդանավակայանի վերագործարկման անհրաժեշտությունը պահանջարկ ունի, և երկրորդը, դա տեղաշարժման համար պայմաններ կստեղծի և' Ստեփանակերտի քաղաքացիների, Արցախի բնակիչների, և' մեր քաղաքների ու գյուղերի հյուրերի համար: Ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է Ստեփանակերտի քաղաքապետը: Միքայելյանը նշել է, որ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի օդանավակայանը նորմալ գործի: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |