Ահմադինեժադի այցելության ժամանակ նավթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Ահմադինեժադի այցելության ժամանակ նավթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցելության ժամանակ նավթամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Առնվազն վեց մարդ վիրավորվել է, նախագահը չի տուժել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Fars-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, մայիսի 24-ին, Աբադան քաղաքում: Ըստ հաղորդագրության պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, հրդեհ է բնռկվել:

Միջադեպից հետո Ահմադինեժադը հանդես է եկել պետական հեռուստաալիքով: Հրդեհը մարվել է, վնասը չի անդրադառնա նավթի արտահանման վրա:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---