Աուդրոնյուս Աժուբալիս. Անհրաժեշտ է ակտիվացնել Հարավային Կովկասի երկրների կապերը ԵՄ-ի հետ24 մայիսի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հանդես է եկել Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման օգտին: Նման նախաձեռնության նա հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի խորհրդում, որն անցնում էր Բրյուսելում, ասվում է Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Հարկավոր է բանակցություններ սկսել Ադրբեջանի ու Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Որպես դրական օրինակ նա բերել է ԵՄ համագործակցությունը Վրաստանի հետ, որի հետ մարտի 1-ից գործում է մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ռեժիմն ու ռեադմիսիսան: Նա նշել է, որ ԵՄ-ն ու Վրաստանը պետք է ջանքեր գործադերն, որպեսզի մինչ տարեվերջ բանակցություններ սկսվեն առևտրի ազատ գոտու մասին: Լիտվայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել առավել սերտ համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ երրորդ երկրներում՝ տեղեկատվության փոխանակման և վերլուծության նպատակով: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |