Թբիլիսիում ցրել են բողոքի ակցիան. մահացել է երկու մարդ![]() 26 մայիսի 2011 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատը ցրել է Թբիլիսիում բողոքի ակցիան` կիրառելով ռեզինե գնդակներ և արցունքաբեր գազ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն արդեն ձերբակալվել են ընդդիմության շուրջ 80 ակտիվիստներ, որոնք մասնակցել են բողոքի ակցիային: «Մահացել է ոստիկան Վլադիմիրի Մասխուրաշվիլին և նախկին ոստիկան, 54-ամյա Նոդար Ցխադաձեն»,- ասել է Վրաստանի ՆԳՆ վերլուծական բաժանմունքի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին: ՆԳՆ տվյալներով, հիվանդանոցներում մնում է 37 հոգի, այդ թվում` 8 ոստիկան: Տուժածների շարքում կա մեկ կին և մեկ լրագրող, հաղորդում է Նովոստի Գրուզիան: Ընդդիմադիր «Ազգային ժողովի» առջանորդներից մեկի` Թեյմուրազ Շանշիվաշվիլիի խոսքերով, ցույցը ցրելու ժամանալ ռեզինե գդակը դիպչել է ռեժիսոր Գոգի Քավթարաձեին: Նա նաև հաղորդել է, որ կան էլի վիրավորներ, բայց նրանց քանակը դեռ անհայտ է: Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն հատուկ նշանակության ջոկատը հետապնդում է իրենից թաքնվող մարդկանց: Ավելի վաղ հայտնվում էր, որ իրավապաշտպան ուժերը «միջանցք» են թողել, որով ցուցարարաները կարող են լքել բողոքի ակցիայի անցկացման վայրը: Բողոքի ակցիա անցկացնելու ժամկետը լրացրել է մայիսի 26-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |