Բուխարեստում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցել27 մայիսի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, USA եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն/Հարություն Գեւորգյանը: Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը: «Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացեց Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը, հյուրերին ողջունեց եւ ներկայացրեց սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձավ հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանեց արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով: Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունեց հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը` համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ: Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել էին ռումիանականTVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ նրանք խոսեցին ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվեց հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին: Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպում ունեցան Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում տեղի ունեցավ Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը: Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |